NASA-ի արեւային դինամիկայի աստղադիտարանի աշխատակիցներին հաջողվել է պատկերել արեգակնային բռնկումը:  Այդ երեւույթի ընթացքում առաջացած էներգիան ուղղվել է Երկիր:

Space.com կայքում հաղորդվում է, որ պոռթկումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն էներգիան շարունակվում է շարժվել դեպի երկրագունդ:

Արեւի վրա եւս մեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել դեռ սեպտեմբերի 1-ին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արեւի մակերեսին գալարվող մուգ պլազմայի հսկայական գիծը» տեսել են նաեւ սիրողական աստղագետները: Ստացված տվյալների համաձայն, նյութի արտանետումը տեղի է ունենում վայրկյանում մոտ 2 հազար կմ:

Հսկայական բռնկումներըր տեղի են ունեցել նաեւ սեպտեմբեր 3-ին, սակայն դրանց մասին տվյալներ դեռեւս չեն ստացվել: