Համացանցում  հայտնվել է  Apple-ի նոր ֆլագմանական սմարթֆոնի` iPhone 6-ի վերաբերյալ առաջին մասնագիտական ակնարկը: YouTube-ի իր ալիքում rozetked.ru-ն հրապարակել է տեսանյութ, որը, ըստ հեղինակների, «iPhone 6-ի մասին առաջին բացառիկ ակնարկն է՝ միչեւ վերջին պտուտակը»:

Ակնարկում նոր iPhone 6 –ը համեմատվել է նախորդի` iPhone 5s-ի հետ:

Նշվում է, որ iPhone 6-ի կորպուսն ալյումինե է, իսկ խնձոր-ապրանքանշանը պատրաստված է «ինքնավերականգնվող» Liquidmetal-ով`  «ապագայի հեղուկ մետաղ»: Պլաստիկ մոխրագույն ներդիրներում կան ազդանշանի ընկալման  ալեհավաքներ, եւ սմարթֆոնի էկրանը  մեծացված է 4,7 մմ-ով:

Ցուցադրվում են նաեւ հեռախոսի ներքին դետալները:

Երեք օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 5 միլիոն դիտում, ցուցանիշը անընդհատ աճում է:

Սպասվում է, որ Apple-ը նոր սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 9-ին`  iWatch խելացի ժամացույցի հետ: Ըստ մամուլի` սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 19-ից: