Թուրքիայի տարածքում գտնվող եւ մինչ այժմ այցելությունների համար փակ համարվող հայտնի հայկական եկեղեցիներից եւս մեկը հայտնվել է NEWS.am-ի ֆոտոխցիկի առաջ:

Թուրքիայում արեւելյան մի շարք շրջաններում, որոնք հեռու են տուրիստական երթուղիներից եւ երկար ժամանակ գտնվել են քուրդ զինյալների եւ կառավարական զորքերի բախումների կիզակետում, թաքուն իրենց գոյություն են պահպանում մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ եկեղեցիներից է Վասպուրականի Աղբակի գավառում գտնվող Զորադիրի (Սորադիր) Սուրբ Էջմիածին եկեղեցին, որի կառուցումը վերագրվում է 7-րդ դար:

Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում է եղել նաեւ Արծրունիների տոհմական դամբարանը, իսկ հռիփսիմեատիպ եկեղեցին հանդիսանում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նախատիպը:

NEWS.am-ն ավելի վաղ Թաքնված գանձեր շարքից ներկայացրել է՝

Թաքնված գանձ. Սուրբ Բարդուղեմեոսի բացառիկ լուսանկարները (ֆոտոռեպորտաժ)

Թաքնված գանձ. Վանի Սուրբ Թովմաս եկեղեցու բացառիկ լուսանկարները (ֆոտոռեպորտաժ)