ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն, եւ կրոնը կօգնի նրանց:

«Դա բարդ է, քանի որ հիմնական խնդիրներից մեկը կրոնական է: Սակայն ես իմ կյանքի մի մասն ապրել եմ Հայաստանում, եւ ես շատ ծանոթ ադրբեջանցիներ ունեմ, ու հույս ունեմ, որ բոլոր հակամարտությունները կկարգավորվեն»,- ասել է նա Gzt.ru-ին տված հարցազրույցում:

Ջիգարխանյանը հույս է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կօգնեն կրոնն ու աքսակալները: «Նրանք կարող են հասնել մի բանի, ինչ ի զորու չէ անել ոչ մի նախագահ: Գլխավորը, որ մարդիկ ուզենան պայմանավորվել»,- ասել է նա: