Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին եւ համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է մեր հանրապետության հատկապես գյուղական համայնքներում Ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ այն համարելով օգտակար նախաձեռնություն: