Ամերիկացի գիտնականները 3D եւ 2D ֆիլմերը դիտող հանդիսատեսի ապրումների միջեւ տարբերություններ չեն նկատել: Այդ մասին պատմվում է PLoS ONE գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետազոտության շրջանակներում կամավորներին առաջարկվել է ֆիլմերի մի քանի հատվածներ դիտել, ինչպես ավանդական, այնպես էլ եռաչափ ձեւաչափով:

Ուսումնասիրության մասնակիցները դիտել են «Բեւեռային էքսպրես», «Իմ արյունոտ Վալենտինը» ֆիլմերը եւ «Անճոռնի ես», «Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմերը:

Գիտնականները նշել են, որ ապրումների միջեւ տարբերություններ չեն եղել. հանդիսատեսն ապրել է միեւնույն վախը, հիացումը, թախիծն ու այլ հույզեր: