Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում բռնկված վարակը հաստատապես լեպտոսպիրոզ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը: Վերջինս նաեւ նշեց, որ հիվանդների վիճակը լավ է, եւ նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել:
«Ներկայումս հիվանդանոցում գտնվում են 14 հոգի: Մոտակա օրերին նրանք եւս դուրս կգրվեն»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Քաշաթաղի շրջանում բռնկվել էր լեպտոսպիրոզի վարակ, որի արդյունքում վարակվել էր 54 հոգի: Նշենք նաեւ, որ այս հիվանդությունը մարդկանց փոխանցվում է առնետների միջոցով:




























