Սեպտեմբերի 7-ին Երկրին շատ մոտ (40 հազար կմ հեռավորությամբ) անցնելու է 20-մետրանոց 2014 RC  աստերոիդը:

Աստերոիդի նվազագույն հեռավորությունը մեր մոլորակից սպասվում է Երեւանի ժամանակով ժամը 22.18-ին: Գիտնականների խոսքով՝ աստերոիդը վտանգ չի ներկայացնում որ Երկիր մոլորակի, ոչ էլ նրա արբանյակների համար:

Աստերոիդը հայտնաբերվել է օգոստոսի 31-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի աստղադիտարանի կողմից, որից հետո այդ տվյալները հաստատել է Մասաչուսեթսում փոքր մոլորակներն ուսումնասիրող Քեմբրիջի կենտրոնը:

Աստերոիդի հետագիծը այնպիսին, որ այն կարող է հետագայում եւս շատ մոտ թռչել Երկրի կողքով, բայց դա եւս վտանգավոր չի լինի, հաղորդում է «Ռոսբալտը»: