Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, շրջայց էր կազմակերպել լրագրողների համար ընկերության գրասենյակում, ապա նաեւ՝ ՃՈ ծառայությունում։

Լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեսանկարահանող սարքերի աշխատանքին եւ երթեւեկության կանոնների մի քանի ուշագրավ խախտումների ականատես եղան։

Դրանցից մեկը՝ «Ֆոլցվագեն գոլֆ» մակնիշի մեքենայի վարորդի արկածախնդրությունն էր Երեւանի բանուկ ճանապարհներից մեկում, որը կարող եք տեսնել տեսանյութում։