«Samsung» ընկերությունը բեռլինյան «IFA 2014» ցուցահանդեսում ներկայացրել է նոր «Galaxy Note 4» սմարթֆոնը:
Հեռախոսը երկու էկրան ունի: Դրանցից մեկը թեքվածություն ունի: Դրա վրա են գտնվում հաճախ կիրառվող ծրագերերի պիտակներն ու կարգավորումները:
Երկրորդ էկրանի վրա հնարավոր է տեսնել տարբեր ծանուցումներ, նույնիսկ եթե գլխավոր էկրանը զբաղված է ինչ-որ ծրագրով: Նոր գաջեթն ունի պարզ, 5,7 դյույմ տրամագծով էկրան՝ մետաղական շրջանակով, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 32 ԳԲ ներկառուցված հիշողություն, հաղորդում է «Mignews»-ը:
Ինչպես «Galaxy Note»-ի նախորդ մոդելը, կորեացիների նոր ֆլագմանն ունի սմարթֆոնների կառավարաման համակարգ կամ «նամակներ» անմիջապես սարքի էկրանին: «»-ը հայտարարել է, որ բարելավել են ինչպես էլեկտրոնային գրիչն, այնպես էլ ծրագրային ապահովումը, որը պատասխանատուն է ազդանշանների վերամշակման համար:
Էապես բարելավվել է տեսախցիկի տեխնիկական բնութագիրը: Հիմնական հետինը 16 մեգապիքսեր մատրիցա ունի: Այն ունի օպտիկական կայունացման համակարգ եւ երկակի լուսադիոդային լուսարձակում: Նորույթը երկու տարբերակով կթողարկվի՝ 4 միջուկային եւ 8 միջուկային պրոցեսորներով:
Նորույթը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին:





























