Դանիացի հնագետները Կյոգե քաղաքից արեւմուտք ընկած տարածքում՝ Զելանդիա կղզում, հայտնաբերել են վիկինգների ամրոց, հայտնում է  gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Copenhagen Post-ը:

Նշվում է, որ այն կլոր շինություն է, որի շուրջը կառուցված էր 10 մետր լայնությամբ լիսեռ, ինչպես եւ ցանկապատ՝ սրածայր գերաններով: Սա այս տեսակի հինգերորդ գտածոն է:

Նոր ամրոցն անվանել են Վալլե Բորգրինգ: Այն գոյություն ունեցող հինգ ամրություններից մեծությամբ երրորդն է: Հնագետները կարծում են, որ այն մոտ հազար տարեկան է: Այդ ժամանակ Դանիայում իշխում էր Հարալդ I Կապույտ ատամը: Իր մականունը նա ստացել էր  հապալասի հանդեպ տածած թուլության համար:

XX դարավերջին եւ XXI դարասկզբին  էլեկտրոնային տարբեր սարքերը միացնող տեխնոլոգիա էր ստեղծվել, որն անվանվել էր Bluetooth: Դա կապ ուներ Հարալդ արքայի գործունեության հետ,  որը միավորել էր ժամանակակից Դանիայի եւ Սկանեի տարածքի ժողովուրդներին, որտեղ էլ մշակվել էր այդ տեխնոլոգիան: