Միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպես նաեւ Ղրղըզստանի հարեւան երկրները քննարկում են Ղրղըզստանի իշխանությունների համաձայնությամբ այդ երկրում ճգնաժամի կարգավորմանը միջամտելու հարցը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Միրոսլավ Յենչան:

«Միջազգային միջամտության հարցը միշտ էլ բազմաթիվ խնդիրներ է հարուցում, այն պահանջում է խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանի երկրների հետ, որոնք տվյալ պահին անցկացվում են, սակայն բոլոր դեպքերում միջազգային ներկայության մասին որոշումը պետք է կայացնի Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը»,- ասել է Յենչան: Հաղորդում է «Ռիա նովոստին»:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի հրավում էթնիկ հողի վրա բախումները սկսվել են հունիսի 11-ի գիշերը, որի արդյունքում զոհվել է 191 մարդ: Առնվազն 400 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել սեփական բնակավայրերը: Ղրղըզստանի ավելի քան 100 հազար ուզբեկ քաղաքացիներ լքել են երկիրը եւ գնացել հարեւան Ուզբեկստան: