Lufthansa ավիաընկերությանը պատկանող «Աերոբուս A 321» եւ թուրքական Sun Express ընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» ինքնաթիռները Պրահայի օդանավակայանում արդեն  պատրաստվել էին թռիչքի, սակայն  բախվել են իրար եւ ստացել թեթեւ վնասվածքներ: Ինքնաթիռները կուղարկվեն վերանորոգման:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Բախման պատճառները դեռեւս անհայտ են, կատարվում է հետաքննություն: Պրահայի միջազգային օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել: Հաղորդում է Utro.ru-ն:

Նման դեպք այդ տարվա հունվարին տեղի է ունեցել նաեւ Հարավային Ամերիկայում: Այն ժամանակ Կարակասի օդանավակայանում բախվել էին Հայիթի համար հումանիտար օգնությամբ բեռնված Բոլիվիայի փոխնախագահի ինքնաթիռը ռուսական ԻԼ-76-ի հետ, որը պատկանում էր ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այն ժամանակ եւս ոչ ոք չէր տուժել: