Մոսկվայի Կուզմինսկի դատարանը նախկին ոստիկան Անվեր Իբրահիմովին դատապարտել է 15 տարվա ազատազրկման` ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ Աբխազիայի բնակիչ Էդվարդ Գուրցկայային մարմնական վնասվածքներ հասցնելու համար, ով դրա արդյունքում մահացել է:

Դատարանը որոշել է նաեւ, որ Իբրահիմովը պետք է 1 միլիոն ռուբլի փոխհատուցում վճարի սպանվածի հարազարտներին:

Իբրահիմովը հրաժարվել է ընդունել իր մեղքը, հայտարարելով, որ ոչ ոքի չի խփել եւ չի սպանել: Հաղորդում է Lenta.ru-ն:

Հետաքննության վարկածով, 2009 թվականի նոյեմբերի 24-ի գիշերը մետրոյի «Կուզմինստի» կայարանի մոտ Իբրահիմովը ոստիկանի հագուստով, հարբած վիճակում վերադառնալիս է եղել  ծառայությունից, որտեղ էլ ծեծել է Գուրցկայային, կոտրելով նրա կրծքավանդակը, ինչից էլ վերջինս մահացել է: