Նախկին ռեփեր Դենիս Քուսփերթը Բեռլինից, ով հանդես էր գալիս «DesoDogg» բեմական անվամբ, պատկանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության գրոհայինների նեղ շրջանակին, որոնք մտերիմ են ջիհաթիստների ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Ինչպես գրում է «Bild am Sonntag»-ը թերթը, վկայակոչելով,  սահմանադրության պաշտպանության բեռլինյան գերատեսչության, նախկին երաժիշտը, ով ստացել է իսլամական Աբու Թալհա Ալ-Ալմանի անունը, վերջերս հավատարմության երդում է տվել ալ-Բաղդադիին:

Գերմանական հատուկ ծառայությունը կասկածում է Քուսփերթին Սիրիայում մարդկության դեմ հանցագործությունների կատարման մեջ: Մանսավորապես, նրա ձեռքում է հայտնվել 2014թ.-ի հուլիսին թվագրվող հոլովակ, որում գրանցված է, թե ինչպես է նա «դիակ պղծում»: Ընդ որում սպանվածը նավթային հանքավայրի աշխատակից էր, որը գործընկերների պես, հավանաբար, գլխին ստացած կրակոցից է մահացել: Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունը Քուսփերթին գնահատում է որպես «Իսլամական պետության» գերմանացի քարոզիչ, ինչի շնորհիվ կազմակերպությունում ազդեցիկ դիրք ունի, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը: