Հնդկական օվիանոսում՝ Անդամանյան կղզիների շրջանում, հունիսի 19-ին 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է արշիպելագից 180 կմ հեռավորության վրա, 17 կմ խորության տակ։ Տարերքի պատճառով արշիպելագում վնասվել են ճանապարհներ, շենքեր, խանութներ եւ գրասենյակներ, հայտնում է Lenta.ru-ն։

Զոհվածների եւ տուժածների մասին լուրեր չեն հայտնվում։ Տեղական ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել կապ հաստատել արշիպելագի հեռավոր շրջանների բնակիչների հետ։