Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Երկրի բնակիչները 2014 թ. վերջին գերլուսնի ականատեսը կդառնան, հայտնում է Space.com-ը:

Գերալուսինը տիեզերական երեւույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի՝ Երկրին ամենամոտ գտնվելու պահին, եւ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է երեւում եւ 30 տոկոսով ավելի պայծառ:

Այս անգամ լիալուսինը կլինի վերջինը աշնանային  գիշերահավասարից մեկ օր առաջ, որը նշանավորում է աստղաբանական աշնան գալուստը Հյուսիսային կիսագնդի բնակիչների համար: 

Լուսինը գերալուսնի ժամանակ հիշեցնում է հսկայական հրե գունդ, քանի որ այդ պահին ամենամոտն է Երկրին: Այդ պահին այն 50 հազար կմ-ով ավելի մոտ է գտնվում է Երկրին:

Սեպտեմբերի գերլուսինը 2014 թ. ընթացքում արդեն երրորդն է. երեւույթը դիտվել էր նաեւ հուլիսի 12-ին եւ օգոստոսի 10-ին: