Մեքսիկացի հետազոտողը կեղտոտ տակդիրների օրիգինալ կիրառություն է գտել՝ առաջարկելով դրանցում սնկեր աճեցնել:
Հետազոտողները բացահայտել են, որ սնկերը սնվում են բացառապես բոլոր տակդիրների բաղադրության մեջ մտնող ցելյուլոզայով:
Միջինում երեխան մոտ 8 հազար տակդիր է օգտագործում՝ նախքան գիշերանոթից օգտվելը, իսկ դա մոտ 2 տոննա աղբ է:
Տակդիրները ստերիլիզացվել են, մանրացվել եւ միավորվել է այսպես կոչված լիգնին միացություն պարունակող նյութի հետ:
Այնուհետեւ հետազոտողները ձեռք են բերել ոստրեի սերմեր եւ դրանք ցանել ստացված խառնուրդում:
«Վերահսկվող ջերմաստիճանով եւ խոնավությամբ մթությունում 2-3 շաբաթ է պահանջվում բերքը հասունանալու համար, որից հետո այն կարելի է հավաքել», հաղորդում է «Rosbalt»-ը:
Ինչպես նշվում է, 2.5-3 ամիս անց տակդիրների ծավալը կրճատվում է մոտ 80%-ով: Օրինակ 1 կգ տակդիրից գործընթացի ավարտին մնում է միան 200 գրամ եւ արդյունքում ստացվում է 300 գրամ սունկ:
Բերքն հավաքելուց հետո հետազոտողները շտապել են այն փորձել:
«Մենք համոզված էին, որ հավաքված բերքը խառնուրդներ կամ վարակակիր օրգանիզմներ չի պարունակում: Մենք վերլուծություն ենք իրականացրել եւ բացահայտել, որ սպիտակուցի, ճարպի, վիտամինների պարունակությունը ճիշտ նույնն է՝ խանութում գնված սնկերի համեմատությամբ»:




























