Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում տեղակայված թուրքական զինուժերի զորամասի վրա քուրդ զինյալների հարձակումից 8 թուրք զինվորական է սպանվել, վիրավորվել՝ 14-ը։
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն, քուրդ զինյալները տարբեր կետերից համաժամանակյա հարձակում են կազմակերպել Շեմդինլիի շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի զորամասի վրա։
Թուրքական զինուժերը անմիջապես բախման վայր են նետել լրացուցիչ զորամիավորումներ։ Ընդհարումը սկսվել է հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 2-ին, եւ տեւել մինչեւ առավոտ։



























