Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղ եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

NEWS.am-ին Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացրել են, որ երկրի ղեկավարն ընդգծել է նման միջոցառումների դերը պետականաշինության եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում` այն համարելով քաղաքական եւ հոգեբանական կարեւոր գործոն:
Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: