Թուրքիայի արեւելյան Բիթլիսի նահանգում իրանական պետհամարանիշով ուղեւորատար ավտոբուս է շրջվել, որի արդյունքում զոհվել է 6 հոգի։ Վնասվածքներ ստացած իրանցիներին տեղափոխել են Թաթվանի եւ Ահլաթի հիվանդանոցներ։
Հայտնի է, որ Իրանի քաղաքացիներով ավտոբուսը ուղեւորվելիս է եղել Սիրիա։



























