Թուրքական ավիաուղիների նոր չվերթի բացման կապակցությամբ Տանզանիա մեկնած թուրք լրագրողներից մի քանիսը ենթարկվել են սեռական ոտնձգության։ Այս մասին գրել է թուրքական Takvim-ի կին լրագրող Էջե Վահապօղլուն։
Զանզիբարում թուրք լրագրողներին հյուրանոցում տեղավորելիս լրագրողներից մեկը հարցրել է հյուրանոցի երիտասարդ սպասավորին, թե համարներում մոծակ կա՞, որին ի պատասխան, աշխատակիցը ասել է, թե գիշերը կարող է նրա հետ մնալ։
Հյուրանոցի նույն աշխատակիցը գիշերը թակել է մեկ այլ կին լրագրող Օյլում Թալուի համարի դուռը՝ ասելով. «Ես ուզում եմ համբուրել քեզ»։ Իսկ Takvim-ի լրագրողին հյուրանոցի աշխատակիցը հարցրել է, թե նա ամուսին ունի՞։




























