eBay ընկերության PayPal վճարային համակարգը մոտակա ժամանակներս գործարքներն իրականացնելու համար կընդունի բիթքոիններ, գրում է Bloomberg-ը:

«Մենք շրջանառության մեջ կդնենք բիթքոինները: Մոտակա ամիսների ընթացքում մենք մեր առեւտրային հարթակի մասնակիցներին հնարավորություն ենք տվել վճարումների ժամանակ բիթքոիններ օգտագործել», - հայտարարել է ընկերության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Բիլ Ռեդին, հաղորդում է  Gazeta.ru-ն:

Փորձագետների կարծիքով, eBay-ը բիթքոիններ ընդունող ամենախոշոր ընկերությունը կլինի: Նման որոշման շնորհիվ PayPal համակարգի 152 մլն գրանցված օգտատեր կարող է փոխանցումներ կատարել բիթքոիններով:

Սկզբնապես еBay-ը եւ PayPal-ը բիթքոին ընդունելու մտադրություն չեն ունեցել, սակայն ժամանակի ընթացքում էլեկտրոնային արժույթի նկատմամբ վերաբերմունքը ընկերություններում փոխվել է: