ՌԴ էներգետիկայի նախարարությունը բարենպաստ պայմաններ է տեսնում Իրանում նավթային ծառայությունների մատուցման եւ ածխաջրածնի հայթայթման սեկտորում նախագծերի իրականացմանը ռուսական ընկերությունների մասնակցության համար:
ՌԴ եւ Իրանի կառավարություններն օգոստոսին 5 տարի ժամկետով փոխհամաձայնագիր են ստորագրել:
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ռուսական ընկերություն հետաքրքրված են երկկողմանի նախագծերի իրականացման գործում: Համագործակցության հիմնական ուղղությունների շարքում են էներգետիկան ու էներգառեսուրսները, էներգամեքենաշինությունը, տրանստպորտը, կապը, ինչպես նաեւ արդյունաբերական մի շարք ոլորտներում համագործակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























