Իրանը պատրաստ է Տաջիկստանին աջակցել անվտանգության հարցերում՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետեւանքով, եւ երկրին հավելյալ օգնություն տրամադրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմանի հետ բանակցություններից հետո:

Սակայն իրանցի առաջնորդը չի պարզաբանել, թե ինչ օգնության մասին է խոսքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետազոտողները չեն բացառում, որ խոսքը կարող է Տաջիկստանին ռազմական օգնություն տրամադրելու մասին է, ինչպես նաեւ ռազմական կադրերի նախապատրաստման մասին:

Իրավիճակն Աֆղանստանում, Իրանի եւ Տաջիկստանի միջեւ տնտեսական համագործակցությունը Դուշանբեում կողմերի բանակցությունների հիմնական հարցերն են եղել: