Microsoft ընկերությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել Nokia բրենդից: Ամենայն հավանականությամբ, Lumia 830 եւ Lumia 730 սմարթֆոնները կարող են Nokia բրենդի հետ ասոցացվող վերջին սարքերը դառնալ:  Microsoft-ի այս որոշումը կապված է արտադրանքը միասնականացնելու ցանկության հետ:

Սա սակայն չի նշանակում, որ ընկերությունը որոշել է դադարեցնել բջջային օպերացիոն համակարգերի զարգացումը: Պարզապես Windows 9-ի թողարկումը պետք է նշանավորի  Microsoft-ի բոլոր սարքերի՝ համակարգիչների, պլանշետների, սմարթֆոնների եւ խաղային սարքերի համար միասնական համակարգի սկիզբը:

«Միասնական եւ չծերացող» Windows-ի օգտին քվեարկել է  The Vergе կայքի այցելուների 52  տոկոսը:  Նրանց էլ ավելի դուր է եկել Microsoft Explorer-ի անվանափոխության գաղափարը, որը կապված է բրաուզերի տարիներով ստեղծված վատ համբավի վերացման հետ, հայտնում է  «տելեպորտը»: