Microsoft-ը բանակցություններ է վարում տեսախաղերի մշակող Mojang շվեդական ընկերությունը ձեռք բերելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունիսին Mojang-ի ղեկավարությունը հայտնել էր, որ ընկերությանը հաջողվել է Minecraft խաղի մոտ 54 մլն օրինակ վաճառել: Ավելի ուշ ստեղծվել են այդ խաղի նոր տարբերակները՝ Xbox One-ը եւ PlayStation 4-ը:
Ավելի վաղ Mojang-ի հիմնադիր Մարկուս Փերսոնը քննադատել է Microsoft-ին այն բանի համար, որ, իր կարծիքով, Windows 8 նոր օպերացիոն համակարգի հայեցակարգը խախտում է «բաց պլատֆորմի» սկզբունքը:
Բացի այդ, Փերսոնը հանդես է եկել տեսախաղեր արտադրող մեծ թվով անկախ ստուդիաների ստեղծման օգտին:





























