Viro սմարթֆոնը, որն աշխատում է հավերժ եւ էլեկտրական ցանցերից լիցքավորվելու կարիք չի զգում, կներկայացվի հոկտեմբերի 1-ին:
Նոր iPhone 6-ից հետո երեւի թե ամենասպասված նորույթ Viro-ն հանրությանը կապշեցնի նորագույն եւ առաջադեմ տեխնոլոգիայով, որը հեռախոսին թույլ կտա աշխատել անընդհատ՝ առանց լրացուցիչ լիցքավորման: Ամբողջ աշխարհի մասնագետները չեն կարողանում հասկանալ՝ հատկապես ինչ տեխնոլոգիա է կիրառվելու Viro սմարթֆոնում, եւ բոլորը հակված են մտածելու, որ հեռախոսի կորպուսին կլինեն արեւային պանելներ, որոնք անընդհատ կլիցքավորեն մարտկոցները:
Նույնիսկ եթե Viro-ն ունենա արեւային պանելներ, դա կարող է բավարար չլինել սմարթֆոնի լիարժեք աշխատանքի համար, քանի որ այն պետք է ունենա հավելյալ տեխնոլոգիա, որի մասին էլ կպատմեն հոկտեմբերի 1-ին:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, դրանք բավական համեստ եւ ստանդարտ են. 5,5 դյույմանոց սենսորային էկրան, տեսախցիկ եւ Android օպերացիոն համակարգ: Շատ տեսաբաններ են սպասում հոկտեմբերի 1-ին Viro-ի պաշտոնական ներկայացմանը, սակայն մեծ մասը թերահավատորեն են վերաբերվում:





























