ԱՄՆ-ում բժիշկները 3D տպիչի օգնությամբ յուրահատուկ պրոթեզ են ստեղծել, որն ամբողջությամբ կրկնում է Երկաթե մարդու ձեռքը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով наWPTV-ն:
Սարքը պատրաստվել է Հավայան կղզիների 3-ամյա բնակիչ Ռեյվեն Վեյկիի համար (մականունը «Բուբա»), որը ծնվել է առանց աջ ձեռքի մատների:
«Դեռեւս շատ փոքր հասակում նա նկատել է, որ իր քույրերը երկու ձեռք ունեն, իսկ ինքը չունի: Նա հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս իր ձեռքերը»,-պատմւմ է փոքրիկի տատիկը՝ Ռուլան Վայկակին:
Երկաթե մարդը «Բուբայի» սիրելի հերոսներից է: Նոյեմբերին տղան կդառնա 4 տարեկան: Նրա տատիկի խոսքով՝ պրոթեզը հետագայում կարող է մեծանալ՝ երեխայի աճին զուգահեռ:





























