Apple Watch «Խելացի ժամացույցը» անհրաժեշտ կլինի ամեն գիշեր լիցքավորել, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Verge-ը:
Այս մասին հայտնել է Apple-ի ներկայացուցիչ Նեթ Քերիսը` պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ նրա` հենց այդ պատճառով էլ նորարարական ժամացույցում կիրառվել է անլար լիցքավորման համակարգը:
Apple-ն իր առաջին Apple Watch «խելացի ժամացույցը» ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին: Սակայն դրանք վաճառքում կհայտնվեն 2015 թ. ոչ շուտ:





























