Հայաստանում հաշվապահական մատյանները կարելի է վարել նաեւ էլեկտրոնային ձեւաչափով: Այս մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Փոխնախարարը նշեց, որ ներկայում հաշվապահական հաշվետվությունները վարում են թղթե մատյաններով, ինչն այնքան էլ հարմար չէ՝ ի տարբերություն էլեկտրոնային տարբերակի: «Մեր օրինագծի նպատակը բիզնեսի համար հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծելն է»,- նշեց Միրումյանը:

Իր ելույթում օրինագիծը սատարեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագայի տեղակալ Միքայել Մելքումյանը: