Լեհաստանում նախագահական ընտրությունների 71,05 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքում առաջատարների միջեւ տարբերությունը 2,71 տոկոս է:
Կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկու օգտին քվեարկել են 40,13 տոկոսը, մինչդեռ պահպանողական «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու օգտին՝ 37,42 տոկոսը: Երրորդ տեղում գտնվում է «Ժողովրդավարական ձախ ուժերի միության» առաջնորդ Գժեգոժ Նապերալսկին՝ 13,89 տոկոս ձայներով, հաղորդում է Rbc.ru-ն:
Ընտրություններին մասնակցել են 30 մլն լեհեր, քվեարկության համար բացվել էին 26 հազար ընտրատեղամասեր, այդ թվում 263 տեղամաս արտերկրում, եւ հինգը՝ Լեհաստանի դրոշի տակ նավարկող նավերում: Այս ընտրություններն արտահերթ են: Դրանք նշանակվեցին, երբ նախագահ Լեխ Կաչինսկին զոհվեց Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարից:



























