Չինաստանում ածուխի հանքում պայթյունի արդյունքում զոհվել են 46 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 21-ի գիշերը Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հենան նահանգի Փինդինշան քաղաքի ստորգետնյա պահեստում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունից հետեւանքով 46 հոգի արգելափակվել են: Վթարի պահին հանքում գտնվել են 72 հանքափորներ: Նրանցից վեցին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ մակերեւույթ: Եւս 20 մարդ փրկվել են փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ:
Վթարի պատճառը ածուխի արդյունահանման ժամանակ օգտագործվող պայթուցիկ սարքի դետոնացիան է: Դրա հետեւանքով հանքի օդը թունավորվել է, ինչն էլ հանգեցրել է հանքափորների մահվանը:
Պաշտոնական տվյալներով, 2009թ. սկսած Չինաստանում հանքերում վթարներից զոհվել է 2631 մարդ:




























