Իսրայելի տուրիզմի նախարար Ստաս Միսեզնիկովը խիստ կերպով է պատասխանել Թուրքիայի վարչապետի՝ Իսրայելի հասցեին արված հայտարարություններին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Իսրայելի տուրիզմի նախարարը, մասնակցելով Բատ Յամ քաղաքում մշակույթային մի միջացառման, հայտարարել է, որ չի ընդունում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որպես Թուրքիան ներկայացնող անձ եւ հավելել. «Թուրքերը մեր թշնամիները չեն, սակայն Էրդողանը՝ Իսրայելի թշնամին է։  Սա առողջ մթնոլորտ չէ։ Քանի դեռ Էրդողանը պաշտոնավարում է, լավատեսության մասին խոսք չի կարող լինել»:

Իսրայելի տուրիզմի նախարարը ելույթում իր երկրի քաղաքացիներին կրկին կոչ է արել խուսափել Թուրքիա այցելելուց։