Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, հրաժարական է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը:

Նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Խաչատրյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ոչ հերքեց ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին պաշտոնապես ոչինչ ասել չի կարող եւ ինքն էլ սպասում է նախարարի գալուն, որ իմանա իրականությունը:

Հիշեցնենք, որ Մխիթար Մնացականյանը այդ պաշտոնն ստաձնել է ԲՀԿ քվոտայով նախորդ տարվա նոյեմբերին, երբ հրաժարական էր տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով նշանակված մեկ այլ նախարար` Գեւորգ Պետրոսյանը: