Թուրքիայի նախագահն այսօր՝ հունիսի 21-ին տեղի ունենալիք  Անվտանգության խորհրդի նիստից հետո նախագահական պալատ է հրավիրել  խորհրդարանական ընդդիմադիր 3 կուսակցությունների ղեկավարներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝   վերջին շրջանում PKK-ի ակտիվ գործողությունների հետ կապված՝ Թուրքիայի նախագահը առանձին-առանձին նախագահական պալատ հանդիպման է հրավիրել  «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին։