SanDisk-ը ներկայացրել է  SD ֆորմատի ամենատարողունակ հիշողության քարտը: Ըստ Ferra.ru-ի՝ մոդելն անվանվել է SanDisk Extreme PRO SDXC UHS-I, այն ունի 512 գբ հիշողություն, ինչը համեմատելի է միջին կոշտ սկավառակի հետ: Հիշողության այս քարտերը, ըստ արտադրողի, համապատասխանումմ են լուսա-եւ տեսանկարահանող թվային սարքերի պահանջներին:

Ներկայումս թվային հատկապես պրոֆեսիոնալ տեսախցիկները թույլ են տտալիս բարձր հստակությամբ տեսագրություն անել, որը պարզապես Full HD (1920*1080 պիքսել) չէ,  այլ նաեւ 4K Ultra High Definition (3840*2160 պիքսել), որը մեծ ծավալի է եւ պահանջում է համապատասխան կրիչներ:

Նոր քարտի վրա ձայնագրման արագությունը 90 մբ/վ է, որը համապատասխանում է  UHS Speed Class 3 արագությանը: Տվյալների ընթերցման արագությունն է 95 մբ/վ:

Ընկերությունը նաեւ նշում է, որ նոր քարտը հաջողությամբ անցել է մի շարք փորձարկումներ՝ ապացուցելով բարձր եւ ցածր ջերմաստիճաններում, ջրի տակ, հարվածների եւ ցնցումների, ինչպես նաեւ ռենտգենյան  ճառագայթման ժամանակ դիմացկունությունը: