Ազգային միասնության սոցիալական կուսակցության առաջնորդ եւ Կոլումբիայի պաշտպանության նախկին նախարար Խուան Մանուել Սանթոսը վստահ հաղթանակ է  տարել հունիսի 20-ին կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում է Rbc.ru-ն:

Սանթոսը մեծ առավելությամբ հաղթանակ է տարել իր մրցակից, Բոգոտայի նախկին քաղաքապետի նկատմամբ, որը ստացել է ձայների միայն 27,51 տոկոսի քվեն: 32 դեպարտամենտներից Սանթոսը 31-ում հաղթանակ է տարել:

Խուան Մանուել Սանթոսը խոստացել է, որ կշարունակի պայքարը Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ապստամբների դեմ, հաղորդում է Bfm.ru-ն: