Իրանը տնտեսական կապերի ընդլայնման նպատակով պատրաստվում է Հայաստանում առեւտրային կենտրոն բացել։ Նախագծի արժեքը կկազմի 4,5 մլն դոլար, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի առեւտրի աջակցման կազմակերպության տնօրեն Բաբաք Աղվանին հայտարարել է, որ Իրանը առեւտրային 7 կենտրոններ կբացի նաեւ Տաջիկստանում, Կաթարում, Սենեգալում, Աֆղանստանում, Սուդանում եւ Հարավային Աֆրիկայում։