ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կազմակերպության անդամ պետություններին կոչ է արել միջոցներ տրամադրել  գործակալությանը միջազգգային դիտորդների «վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստուգման համար՝ հաշվի առնելով մինչեւ նոյեմբերի 24-ը բանակցությունների հետաձգումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր գործունեության շարունակությունը կպահանջի հավելյալ ֆինանսավորում` միլիոն եվրոյի չափով, որոնցից խոստացվել է դեռ 300 000  եվրո: Ես հրավիրում եմ  անդամ պետություններին, որոնք կցանկանային ներդրում կատարել», — ասվում է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի հերթական նիստի բացման ժամանակ Ամանոյի զեկույցում`հրապարակված կազմակերպության կողմից:

Ավելի վաղ Ամանոն հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ը նախկինի պես չի կարող երաշխավորել, որ Իրանի միջուկային բոլոր նյութերը եւ միջուկային գործունեությունն օգտագործվում են խաղաղ նպատակներով:

«Գործակալությունն ի վիճակի չէ ապացույցներ տրամադրել Իրանում միջուկային նյութերի եւ գործունեության բացակայության վերաբերյալ, եւ հետեւաբար, եզրակացնել, որ Իրանի բոլոր միջուկային նյութերն օգտագործվում են խաղաղ   նպատակով», — հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավարը: