Microsoft-ը սեպտեմբերի 30-ին կներկայացնի Windows 9 օպերացիոն համակարգը, հայտնում է «The Wall Street Journal» (WSJ) թերթը:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում կխոսվի հաջորդ  օպերացիոն համակարգի՝ Windows 9-ի մասին, փոխանցում է Informing.ru-ն:

Նկատենք, Microsoft-ը հիմնականում հենվում է բիզնես-ընկերությունների վրա, քանի որ հենց դրանք են բերում ընկերության եկամուտների երկու երրորդը: Սակայն նշենք, որ 2012թ. օգտագործողներին այդքան էլ չէր գոհացրել  Windows 8-ը: Պարզվել էր՝ այն ավելի շատ հարմարեցրած է սենսորային էկրաններին, որոշ անհարմարություններ են ծագում սովորական մկնիկով եւ ստեղնաշարով աշխատելիս: