Թուրքիայի Հիսարո քաղաքի հյուրանոցներից մեկի լողավազան են բերվել 2 դելֆին, որոնք արդեն վնասվածքներ են ստացել լողավազանի չափերի անհամապատասխանության պատճառով։

Անգլիական The Sun-ի փոխանցմամբ՝ այն հյուրանոցում, որտեղ հանգստանալիս են եղել անգլիացի զբոսաշրջիկները, բերվել է 2 դելֆին։   Սակայն դելֆինների համար լողավազանը բավականին փոքր է, եւ  11 մետրանոց Միշան ու 12 մետրանոց Թոմը հասցրել են իրենց վնասել փոքր լողավազանի պատճառով։ Կա նաեւ տեսանյութ, թե ինչպես են դելֆինները տանջվում փոքր տարածքի պատճառով։

Համաշխարհային Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել, որտեղ մասնակիցները պահանջում են ազատ արձակել դժբախտ դելֆիններին։ Նորաբաց էջում արդեն գրանցվել է 6 հազար մասնակից։