էլեկտրոնիայի ճապոնական արտադրող Sony-ն այս ֆինանսական տարվա արդյունքներով ավելի քան 2 մլրդ դոլարի ռեկորդային կորուստներ է սպասում: Սա 4 անգամ ավելի շատ է ընկերության նախկին կանխատեսումներից:
Sony-ն ծրագրում է կրճատել հազարավոր աշխատատեղեր եւ իր բաժնետերերին շահաբաժիններ չի տրամադրի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին ժամանակներս Sony-ի ղեկավարությունը փորձում է վերակազմակերպել ընկերությունը նախորդ ֆինանսական կորուստների եւ աճող մրցացկության պատճառով:





























