Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հունիսի 21-ին ընդունել է Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ  հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կիրակոսյանն ու դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հեռանկարները, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

Հյուրի խնդրանքով, փոխնախարարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինպես նաև` անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի: