Թուրքիայի Բիլեջիք նահանգի շրջաններից մեկում մայրուղով ընթացող մոտոցիկլետը դուրս է եկել կառավարումից եւ մխրճվել հանդիպակաց եկող բեռնատարի մեջ։
Թուրքական Iha-ի փոխանցմամբ՝ 27 ամյա մոտոցիկլետավարի ձախ ոտքը պոկվել է, որը բժիշկները գտել են դեպքի վայրից 40 մետր հեռավորության վրա։
Մոտոցիկլետավարը եւ 30-ամյա ուղեւորը ծանր վնասվածքներով տեղափոխվել են Էսքիշեհիրի հիվանդանոց։



























