Հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել է տարանցիկ այցելությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Լեհաստանի նախագահի պաշտոնակատարը կարեւորել է լեհաստանաբնակ հայերի դերակատարումը Լեհաստանի զարգացման, ինչպես նաեւ` երկու պետությունների միջեւ համագործակցության խթանման գործում:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:



























