Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը առաջին անգամ ավտոմատ կերպով կծածկագրի տվյալները, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Google կորպորացիայի մամուլի քարտուղար Նիկի Քրիսթոֆին:
Ինչպես նշում է թերթը, լռելյայն տվյալների ծածկագրումը ոստիկանների կողմից սմարթֆոններում պահպանվող անձական տեղեկությունների հասանելության համար մեկ պատնեշ կլինի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Android ՕՀ-ում տվյալները ծածկագրելու հնարավորությունը որոշ սարքերի վրա դեռ 2011թ. էր գործում, սակայն փորձագետների խոսքով՝ շատ քիչ օգտատերեր գիտեին այն գործարկելու եղանակը: Այժմ Google-ը մշակում է ակտիվացման նոր համակարգ, ինչը թույլ կտա ծածկագրման գործընթացը սկսել մեքենայորեն:





























