Բելոռուսի էներգետիկայի առաջին փոխնախարար Էդուրադ Տովպենեցը հայտարարել է, որ Բելոռուսը ռուսական գազի դիմաց պարտքը կվճարի մինչեւ հուլիսի 5-ը: «Այսօր Բելոռուսի վարչապետի տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի անունից նամակ է ուղարկվել «Գազպրոմի» ղեկավար Միլլերին, որտեղ առաջարկվում է «Գազպրոմիբ» վճարել տանացման ծառայությունների դիմաց»,- ասել է նա»:
Իր հերթին, ըստ փոխնախարարի, «Բելտրանսգազը» մինչեւ հունիսի 23-ը ամբողջ ծավալով կմարի մայիսին մատակարարված գազի դիմաց ունեցած պարտքը։ Բելոռուսական կողմի պարտքը կազմում է 187 մլն դոլար եւ ամբողջությամբ կվճարվի մինչեւ հուլիսի 5-ը։
Նա նաեւ նշել է, որ բելոռուսական կողմը սպասում է, որ «Գազպրոմը» առաջնային կարգով կփակի տարանցման համար պարտքը:




























