Բրազիլիայի հյուսիս-արեւելքում ջրհեղեղի արդյունքում ավելի քան հազար մարդ անհետ կորած են համարվում: Այդ մասին հայտարարել է բրազիլական Ալագոաս նահանգի նահանգապետ Տեուտոնիո Վիլելա Ֆիլյոն:
Նա նաեւ մտավախություն է հայտնել, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է զգալի աճել: Վերջին տվյալներով՝ տարերքի հարվածից զոհվել են 38 մարդ:
Տասնյակ հազարավոր բրազիլացիներ մնացել են առանց տանիքի, կործանվել են բազմաթիվ տներ, խաթարվել է տարածաշրջանի տրանսպորտային համակարգը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ջրհեղեղները, որ առաջացել են հորդառատ անձրեւներից, Բրազիլիայում լինում են պարբերաբար: Ապրիլին տարերքի զոհ է դարձել մոտ 300 մարդ, մի քանի հազարը տուժել են:



























