Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Կուբա կատարելիք այցելությունը։

Նա հունիսի 25-ին Կանադայում կայանալիք G20-ի գագաթաժողովին մասնակցելուց հետո Հավանա պետք է այցելեր հունիսի 27-ից 29-ը, հայտնում է թուրքական Անադոլուն։

Այցը չեղյալ հայտարարելու պատճառը չի նշվում։